Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

«Կենաց օրենքն է հնուց հավաստում` ճորտը կռվում է, տերը` ճարպոտում»

«Կենաց օրենքն է հնուց հավաստում` ճորտը կռվում է, տերը` ճարպոտում»
14.07.2023 | 17:56

Երբե՛ք չեն կարող հաղթել այն ժողովրդին, որի շարքային քաղաքացին կզգա և կտեսնի, որ իրենք պաշտպանում են իրենց անձնական անվտանգությունը և սեփական իշխանությունը՝ քրտնաջան աշխատավոր ժողովրդի իշխանությունը:

Որ նրանք տեր են կանգնում պետությանը, որի հաղթանակը հնարավորություն կտա իրենց և իրենց երեխաներին ապրել և արարել ու վայելել բոլոր բարիքները՝ կրոնը, ընտանիքը, աշխատանքը, մշակույթը, առողջապահությունը, վաղվա օրվա նկատմամբ հավատքը և այլն, և այլն։

Եվ այս ամենի միակ ճանապարհը մեր երկրի վերադարձն է սոցիալական արդարությանը, վերադարձ, որը կփրկի թե՛ երկիրը, թե՛ ժողովրդին։

Միայն այդ դեպքում մեր երեխաներն ու թոռներն ապագա կունենան։

Հիշեք՝ աշխարհին ուժեղ Հայաստան պետք չէ, մեզ ոչ ոք չի օգնի, մենք կարող եք ապավինել միայն մեր ուժերին, ինչպես

90-ականներին տղերքն արեցին այն, ինչ կարող էին, հույս ունենալով, որ մենք ավելի ու ավելի լավ կանենք և կշարունակենք իրենց անավարտ գործը, բայց ավաղ դեռ չի ստացվում:

Արժանի լինենք մեր նախնիների և հանուն հայկական երկու պետությունների համար կյանքը տված տղերքի հիշատակին, և կռիվ տանք հանուն ուժեղ Հայաստանի, Արցախի և մեր ապագայի:

Բոլորը պետք է հասկանան, որ այս վայրի կապիտալիզմը, հանուն իր շահի բոլորին ստրուկ է դարձնելու, և միայն մի խումբ սրիկաներ են օգտվելու ժողովրդի քրտինքով ստեղծված և շենացրած պետության բարիքներից, ինչպես ռուսը կասեր՝ «как сыр в масле»:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. «Կենաց օրենքն է հնուց հավաստում` ճորտը կռվում է, տերը` ճարպոտում»:

Հանճարեղ Ֆիրդուսի

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ